34-ամյա արքայազն Հարրին ու 37-ամյա Մեգան Մարքլը շուտով ծնողներ են դառնալու։ Իրենց անդրանիկ զավակի լույս աշխարհ գալուն նրանք սպասում են 2019-ի գարնանը:

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին իրենց ապագա երեխայի դայակի ընտրության հարցում վստահել են Ջորջ եւ Ամալ Քլունիների խորհրդին: 

Դայակի անունը Կոնի Սիմփսոն է, որի ծառայությունից բացի Քլունիներից օգտվել են նաեւ այլ աստղեր, ինչպիսիք են Ջեսիկա Ալբան, Էմիլի Բլանտը, Ջեսիկա Բիլը եւ այլք: