Քանյե Ուեսթը իր կնոջը՝ Բիանկա Սենսորիին, վերածում է իր նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին: Բիանկան Լոս Անջելեսում անցորդներին ապշեցրել է եւս մեկ համարձակ կերպարով, որը ոգեշնչված էր Քիմ Քարդաշյանից:
Քանյեին եւ Բիանկային նկատել են Արեւմտյան Հոլիվուդի մի շենքից դուրս գալիս։
Նա կրում էր արծաթագույն մինի կիսաշրջազգեստ, որով էլ ի ցույց էր դրել իր հետույքը, եւ որպես վերնամաս ընտրել էր նույն գույնի կրծկալ:
Բիանկայի հանդերձանքը հիշեցնում էր Քիմի արծաթագույն բիկինին։ Նրա SKIMS ապրանքանիշը 2022 թվականի ամռանը թողարկել էր մետալիկ լողազգեստների շարք։