Քանյե Ուեսթն արգելել է իր կնոջը՝ Բիանկա Սենսորիին, օգտագործել սոցիալական մեդիան իր «պաշտպանության» համար։ Ինչպես գրում է Daily Mail-ը, հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին, Քանյեն չի թույլատրում Սենսորիին շփվել այլ մարդկանց հետ սոցիալական ցանցերում՝ փորձելով պաշտպանել նրան բացասական մեկնաբանություններից, սակայն աղբյուրները կարծում են, որ դա նրան իրականությունից ավելի «մեկուսացնելու» միջոց է։
«Բիանկան միշտ ունեցել է սոցիալական մեդիա եւ ակտիվ է եղել այնտեղ, քանի դեռ չէր ամուսնացել Քանյեի հետ»,-պարբերականին ասել է ինսայդերը,-«Նա չի ցանկանում, որ կինը սոցիալական ցանցերում լինի, քանի որ կարծում է, որ դա կվնասի նրան, եթե նա ստիպված լինի կարդալ մարդկանց տհաճ մեկնաբանությունները: Քանյեն համոզել է Բիանկային, որ քանի որ նա այժմ աստղ է, նա պետք է մնա առեղծված: Բայց սա վախեցնում է Բիանկային ճանաչողներին, քանի որ սա վերահսկողության եւս մեկ ձեւ է»,-հավելել է աղբյուրը:
Սենսորիի ընկերները պնդում են, որ նա պաշտպանության կարիք ունի, եւ ռեփերին մեղադրում են այն բանի համար, որ նա կնոջ կիսամերկ լուսնկարները տեղադրում է սոցիալական մեդիայի իր օգտահաշիվում: Նրանք ասում են, որ «ուժեղ» Բիանկան, որին նրանք ժամանակին ճանաչում էին, «կարծես նորից անհետացել է»: «Նա հագնում է այն, ինչ Քանյեն է ուզում, գնում է այնտեղ, որտեղ ուզում է նա եւ անում է այն, ինչ ուզում է, ամուսինը, քանի որ նա, իսկապես, այլ ելք չունի»,-ասել են ինսայդերները: «Նա դիզայներից դարձավ նրա կինը, որը, ցավոք, վճարովի պաշտոն չէ: Նա թակարդում է»: