Քանյե Ուեսթն իր աջակցությունն է հայտնել սպիտակամորթ հետերոսեքսուալ տղամարդկանց՝ հայտարարելով, որ «չկա որևէ մեկը, ով ավելի շատ է քննադատությունների ենթարկվում», քան նրանք։ Այս մասին նա ասել է Փիրս Մորգանի «Առանց գրաքննության» հաղորդման ժամանակ, գրում է Kurrco-ն։ Քանյեն հայտարարել է, որ հետերոսեքսուալ տղամարդիկ այժմ չեն կարող անգամ կարծիք հայտնել կամ խոսել, օրինակ, կնոջ կողմից բռնության ենթարկվելու մասին։

 
 

«Սպիտակամորթ հետերոսեքսուալ տղամարդը չի կարող խոսել հոմոսեքսուալների մասին, քանի որ նրան հոմոֆոբ կանվանեն», - ասել է Ուեսթը։

 
 
 

Ուեսթը վերջին շաբաթներին, ինչպես հայտնի է, շարունակում է սեփական «փոսը փորել»: «Գրեմմի»-ի դափնեկիր արտիստը բուռն արձագանքի է արժանացել Փարիզի Նորաձևության շաբաթվա իր վերջին ցուցադրության ժամանակ «White Lives Matter» վերնաշապիկը կրելու համար: Նա նաև արգելափակվել է Twitter-ում՝ հրեա ժողովրդի դեմ ատելության խոսք հրապարակելուց հետո: