Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեեսթը հրապարակել է «Wash Us In The Blood» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը ստեղծվել է Թրեւիս Սքոթի հետ համատեղ։ Երաժշտական տեսահոլովակը կազմված է թխամորթ արտիստների կենդանի ելույթներից, բողոքի ակցիաների կադրերից, հիվանդանոցներում 3D գրաֆիկայով սիրողական նկարահանումներից։

Քանյեն այս կերպ անդրադարձել է ԱՄՆ-ում կատարված իրադարձություններին, մասնավորապես ռասիզմի դեմ պայքարին։ Տեսահոլովակի վերջում հայտնվում է Քանյեի ու Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ Նորթ Ուեսթը։ 7-ամյա աստղին հոլովակում կարելի է տեսնել 3,16 վայրկյանին։ Ըստ ամենայնի՝ հայտնի հայրիկը դստերը նկարահանել է կիրակնօրյա արարողության փորձի ընթացքում։

Երաժշտական տեսանյութի ռեժիսորը վիդեոնկարիչ Արթուր Ջաֆան է, որը հասցրել է աշխատել Սթենլի Կուբրիկի եւ Սփայք Լիի ֆիլմերի եւ Jay-Z-ի տեսահոլովակների վրա։