Բիանկա Սենսորին եւ Քանյե Ուեսթը Զատկի երեկոն անցկացրել են ռեփերի եւ նրա նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի չորս երեխաների հետ։
Բիանկան եւ Քանյեն նրանց կինո են տարել այն բանից հետո, երբ նրանք ճաշել են Մալիբուի հայտնի Nobu ռեստորանում: Այս անգամ Բիանկան, քիչ թե շատ, «փակ» հանդերձանք էր ընտրել։ Նա կրում էր արծաթագույն բոդի եւ համապատասխան զուգագուլպաներ։
Քանյեն հագել էր մուգ բաճկոն, համապատասխան տաբատ եւ արեւային ակնոց: Նա բռնել էր որդու՝ Սեյնթի ձեռքը, իսկ մյուս երեք երեխաները հետեւում էին նրանց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմը Քանյեից պահանջել է, որ Բիանկան իր երեխաների հետ հանդիպելիս չկրի «մերկ» հանդերձանք։