Արդեն մեկ ամսից ավելի է՝ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ իրենց չորս երեխաների՝ 6-ամյա Նորթի, 4-ամյա Սեյնթի, 2-ամյա Չիկագոյի եւ 11-ամսական Փսալմի հետ ինքնամեկուսացման ռեժիմում են։ Նրանք ժամանակի մեծ մասն անցկացնում են Կալիֆոռնիայում՝ Հիդեն Հիլսում գտնվող տանը։ Սակայն երբեմն ամուսինները լինում են նաեւ այլ վայրերում։
Իրապատում-շոուի աստղը երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է Մալիբուի լողափնյա տանն այն բանից հետո, երբ բողոքել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ անհամաձայնությունից, հայտնում է Daily Mail-ը։
Մոդելը միայնակ է եղել, ենթադրվում է, որ նրա ամուսինն ու երեխաները մնացել են Չիկագոյում։ Քիմ Քարդաշյանը լողափին հայտնվել է գինեգույն լողագեստով։ Hunza G-ի այս լողազգեստի արժեը կազմում է 180 դոլար։ Աստղն իր կերպարն ամբողջացրել է խոշոր արեւային ակնոցով եւ ոսկեգույն ականջօղերով։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ կարանտինի ընթացքում Քանյե Ուեսթն ամբողջությամբ տարված է եղել իր աշխատանքով, իսկ երեխաների մասին հոգ տանելն ամբողջությամբ մնացել է Քիմ Քարդաշյանի ուսերին, որն այդ պատճառով զայրացել է։