Ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը թվիթերի իր էջում գրառում է կատարել երկու տարի առաջ ամուսնու՝ Քանյե Ուեսթի՝ Երևանում, ավելի կոնկրետ Կարապի լճում կայացած համերգի մասին։
«2 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ․ Քանյեի անվճար համերգը Երևանում, Հայաստանում»։
Ավելացնենք, որ գրառման հետ միասին Քիմը տարածել է համերգից 4 լուսանկար․ Քանյեն երգելիս, այնուհետև արդեն Կարապի լճի ջրի մեջ, ոստիկաններով շրջապատված ու կատարված 10 երգերի ցանկը, որի ներքում գրված է «Շնորհակալություն, Հայաստան»։