Պապարացիները ֆիքսել են ավտոմեքենայի մեջ Քանյե Ուեսթի ու նրա կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հուզումնառատ զրույցը, որի ընթացքում Քիմը անդադար արտասվել է։ Զույգին մոտիկ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Քիմը խիստ վիրավորված է ամուսնու՝ վերջերս իր ընտրարշավի շրջանակներում երկրպագուների հետ կայացած հանդիպման ժամանակ և Թվիթերյան էջում խիստ անձնական հրապարակումներ անելու համար։ Աղբյուրը նշում է, որ Քիմը վերջերս է մմեկնել Վայոմինգ՝ իրենց ընտանեկան առանձնատուն, որտեղ վերջերս Քանյեն միայնակ էր ապրում։ Վերջին շրջանում սա զույգի առաջին միասն լուսանկարն է Հարավային Կարոլինա նահանգի Հյուսիսային Չարլսթոն քաղաքում տեղի ունեցած իր աղետալի առաջին քարոզարշավից հետո, երբ Քանյեն հայտարարել էր «նախագահական ընտրություններում իր անհավանական հայտի մասին»: