Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը սպառնում է գաղտնազերծել Քարդաշյանների ընտանիքի գաղտնիքները, եթե նրա կինը՝ Քիմ Քարդաշյան Ուեսթը, փորձի միջամտել, կամ, ինչպես նա գրել է այս շաբաթվա սկզբին, «փակի տակ պահել» իրեն: Ըստ The Sun- ի՝ աղբյուրը պնդում է, որ Քանյեն, որը տառապում է երկբևեռ հոգեկան խանգարումով։ Եվ նա իր կնոջն ասել է, որ «եթե Քարդաշյանների ընտանիքը փորձի միջամտել իր կյանքին, ապա նա նա կցուցադրի թվիթերյան ուղիղ եթերով «ցույց կտա ողջ աշխարհին ճշմարտությունը»: Ավելի վաղ, Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ իր ամուսինը՝ Քանյեն, հոգեկան խնդիրներ ունի, և բոլոր նրանք, ովքեր առնչվել են այդ խնդրի հետ, գիտեն, թե որքան բարդ է հիմա իր համար։ Քիմը ընդգծել էր սակայն, որ հենց այդ հոգեկան խանգարումն է Քանյեին այդպես յուրահատուկ դարձնում։