Ամերիկացի ռեփեր, այժմ նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթը թվիթերյան իր էջում, հրապարակելով իր` առաջիկայում թողարկվելիք ալբոմի երգացանկը, գրել է․ «2020VISION, թե՞ 2024...Դուք ցանկանո՞ւմ եք, որ ես առաջադրվեմ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ բոլոր սևամորթները քվեարկելու են Բայդենի օգտին»:
Ինչպես հայտնի է, Քանյե Ուեսթը դեռևս հուլիսի սկզբին հայտնել էր նոյեմբերին անցկացվելիք ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ Ավելի ուշ, ռեփերը հանել էր իր թեկնածությունը, և հաջորդ օրը դարձյալ գրանցել այն։ Նրա՝ իր ընտրողների հետ առաջին հանդիպումը նույնպես միանշանակ չանցավ։ Ռեփերի՝ իր աջակիցներին ուղղված խոսքը համեմված էր հայհոյանքներով, արցունքներով և Աստվածաշնչից մեջբերումներով։ Նա ընտրողներին ներկայացավ զրահաբաճկոնով և առանց պաշտպանիչ դիմակի։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցում են Հանրապետականներից՝ Դոնալդ Թրամփը, և Դեմոկրատներից՝ Ջո Բայդենը։ Քանյե Ուեսթը գրանցվել է որպես անկախ թեկնածու։