Բաժանումից և ամուսնալուծության գործընթացի սկսվելուց գրեթե ութ ամիս անց 40-ամյա Քիմ Քարդաշյանը և 44-ամյա Քանյե Ուեսթը շարունակում են ակտիվորեն մասնակցել միմյանց կյանքին: Այսպիսով, երեկ պապարացիները զույգին նկատել են Մալիբուի հայտնի Nobu ռեստորանում ընկերների հետ ընթրիքի ժամանակ:
Քիմը հանրությանը ներկայացել է վառ մանուշակագույն կոմբինիզոնով, որի վրայից շագանակագույն կաշվե վերարկու է կրել: Քարդաշյանի կերպարը համալրվել է ճտքավորը կոշիկներով, որոնք համապատասխանում են կոմբինեզոնին, սև արևային ակնոցով և երկար հյուսքով: Քանյեն աչքի չի ընկել եւ ընկերների հետ ընթրիքի համար ընտրել է սեւ շապիկ, համապատասխան տաբատ եւ բեյսբոլի գլխարկ:
Քիմն ու Քանյեն, իրենց ընկերների հետ միասին, մի քանի ժամ են անցկացրել ռեստորանում, իսկ հետո նրանք հեռացել են ճերմակ Rolls-Royce- ով: