Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են դատական հայց ներկայացնել ռեփերի նախկին թիկանապահի՝ Սթիվ Սթանուլիսի դեմ, որն այլեւս գումար չի վաստակում՝ ապահովելով մարդկանց անվտանգությունը, այլ փորձում է զբաղեցնել նրանց տեղը. Սթանուլիսը նկարահանվում է կինոյում, սցենարներ գրում եւ հանդես գալիս որպես կինոնախագծերի պրոդյուսեր։
Տաս մլն դոլար հայցի մասին, որով ռեփեր Քանյե Ուեսթը սպառնացել է իր նախկին թիկնապահին, հայտնել է TMZ-ն: Ռեփերի զայրույթն առաջացրել էին Սթանուլիսի պատմությունները Ուեսթի կամակորությունների մասին, որոնց մասին նախկին թիկնապահը խոսել էր հայտնիների մասին Hollywood Raw պոդքաստում։
Սթանուլիսի խոսքով՝ հիփ-հոփ կատարողն «անմիտ կանոններ» ուներ։ Օրինակ՝ նրանից հարկավոր է քայլել տաս քայլ ետ։ Նախկին թիկնապահը հիշել է, որ Ուեսթը զայրանում էր, եթե ինքը պապարացիներին թույլ չէր տալիս աշխատել։ Սթիվը Քանյեւն անվանել էր «ամենակամակոր ու ժլատ հայտնին» իր պրակտիկայում։
Ի պատասխան Քանյե Ուեսթն ու նրա սիրելին՝ Քիմ Քարդաշյանը, Սթանուլիսին մեղադրել են իրենց անձնական կյանքի մասին տվյալների հրրապարակման մեջ եւ սպառնացել, որ եթե նա եւս մեկ անգամ իրեն դա թույլ տա, նրան միլիոնների հայց է սպասվում դատարանում։ Ուեսթը մեղադրանքների հիմք է համարում չհրապարակելու վերաբերյալ պայմանագիրը, որը Սթանուլիսը ստորագրել է 2016թ.-ին։ Ընդ որում, աստղերի նախկին թիկնապահի փաստաբանը հայտարարել է, որ Սթիվը ոչինչ չի խախտել։