Ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, որ օրերս նյարդային պոռթկման ու գերհոգնածության պատճառով տեղափոխվել էր Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը, Գոհաբանության տոնը կանցկացնի բուժհաստատությունում:

 

Ռեփերի կողքին է նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը:
«Քիմը գիտակցում է, որ ամուսինն իր կարիքն ունի: Նա այժմ ամուսնու կողքին է. նրանք հիմա մտերիմ են, քան երբևէ: Նրանց հարաբերություններում ամեն ինչ շատ լավ է»,-նշել է զույգին մոտ աղբյուրը:

 


Բրիտանական պարբերականը հավելում է, որ ռեփերի վիճակը ներկայում շատ ավելի ծանր է, քան նախքան այդ ենթադրվում էր: