Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն իր համար նոր ընկերուհի է գտել. վերջինս 22-ամյա մոդել է՝ Վինետրիա անունով։ Նրանց նկատել են Մայամիում ռեփեր Drink Champs-ի հետ հարցազրույցի ժամանակ։ Բացի այդ, զույգը հոկտեմբերի վերջին կիրակնօրյա պատարագի ժամանակ գրավել է ծխականների ուշադրությունը, հայտնում է Page Six-ը:
Ուեսթը և Վինետրիան նաև միասին ներկա են եղել Մինեապոլիսում կայացած Donda Academy բասկետբոլի խաղին: Նրանք այնտեղ լուսանկարվել են։ Հրատարակության զրուցակցի խոսքով՝ երաժիշտն ու մոդելն իսկապես սկսել են հանդիպել։
Դա տեղի է ունենում նրա նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և դերասան Փիթ Դևիդսոնի սիրավեպի մասին լուրերի ֆոնին: