Tert.am-ը գրում է.

 

 

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, հավանաբար, ձանձրացել էր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան կատարած ուղևորության ընթացքում միայն տեսարժան վայրերը դիտելուց, գրում է The Daily Mail-ը։

 

 

Երեկ գիշեր 37-ամյա ռեփերը ցատկել է Երևանի Կարապի լիճը՝ հայ երկրպագուների համար կազմակերպված անակնկալ համերգի ժամանակ։

 

 

21 «Գրեմմի» մրցանակի արժանացած Քանյեն «նետվել» է ջուրը՝ իր ամենահայտնի հիթերից մեկի կատարման ժամանակ։ Ամբողջ համերգը տևել է ընդամենը մի քանի րոպե, սակայն Քանյեն հայ հանդիսատեսին փոխանցել է անմոռանալի հիշողություններ։

 

 

Ջրից դուրս գալուց հետո ռեփերը շարունակել է համերգը՝ կատարելով այնպիսի երգեր, ինչպես Stronger, Jesus Walks, Power, Touch the Sky և All of the Lights։

 

 

Շարունակությունը` այստեղ: