Երեկ ռեփեր Քանյե Ուեսթի ծննդյան օրն էր: Նա դարձավ 38 տարեկան: Ամուսնու ծննդյան կապակցությամբ Քիմ Քարդաշյանը վարձակալել էր «Staples Center» սպորտային կենտրոնը, որի համար վճարել էր 110000 դոլար:
Սակայն ամենատպավորիչն այն էր, որ ռեփերը բասկետբոլ է խաղացել հայտնի բասկետբոլիստներ Ռասել Ուեսթբրուքի, Ջոն Ուոլի, Ջեյմս Հարդենի, երգիչ Ջասթին Բիբերի և ուրիշ հայտնիների հետ:
Քարդաշյանը Twitter-ում շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը՝ անելով հետևալ գրառումը. «Շնորհավոր ամբողջ աշխարհում իմ լավագույն ընկերոջ ծննդյան օրը: Դու լավագույն ամուսինն ու հայրն ես: Դու ոգեշնչում ես ինձ ամեն օր: Դու իրականություն ես դարձնում իմ բոլոր երազանքները, և քո կողքին լինելն ուղղակի հրաշալի է: Դու ոսկե սիրտ ունես: Վայելի՛ր ծննդյանդ օրը»: