Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել իր տատիկի՝ Մերի Ջոյի ծննդյան 86-ամյակի խնջույքից։ Ինչպես հայտնի է, Քիմի և նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հարաբերություններում վեցամյա ամուսնությունից հետո  ճգնաժամ է, և 39-ամյա Քիմը, ինչպես գրում են ամերիկյան պարբերականները, իր ժամանակն ամբողջությամբ տրամադրել է ընտանիքի անդամներին։ Քրիս Ջենների մայրիկի՝ Մերի Ջոյի ծննդյան խնջույքը տեղի է ունեցել նրանց՝ 125 միլիոն դոլար արժողությամբ Մալիբուի առանձնատանը՝ խաղաղօվկիանոսյան ափի ցնցող ֆոնին, դաշնամուրային կենդանի նվագակցությամբ։