ԱՄՆ֊ում երեկ՝ կիրակի օրը, նշվում էր «Հայրիկների օրը»։ Քիմ Քարդաշյանը այս առիթով շնորհավորել է ամուսնուն՝ Քանյե Ուեսթին՝ անվանելով նրան «լավագույն հայր»։ Նա կիսվել է նաև Վայոմինգի ագարակում արված իրենց ընտանեկան լուսանկարներով։ Այս առանձնահատուկ տոնի առիթով նրանց ուղևորությանը մասնակցել է նաև ռեփեր Քանյե Ուեսթի հայրը` Ռեյը: «Շնորհավոր հայրերի օրը, լավագույն հայրիկ: Շնորհակալ եմ կյանքն այսքան հաճելի դարձնելու համար: Դու մեր երեխաներին զարմանահրաշ կյանք ես պարգևում։ Ես քեզ շատ եմ սիրում»,֊մակագրել է Քիմը ընտանեկան լուսանկարը։