Հայտնի դերասանուհիներ Միլա Կունիսը, Քրիսթեն Բելը և Քեթրին Հաննը ծաղրել են հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին, ով վերջերս հայտարարել էր, որ սնանկացել է և մեկ միլիարդ դոլար է խնդրել Մարկ Ցուկերբերգից:
Դերասանուհիներն էլ, վերջին շրջանում սկանդալների մեջ հայտնվող Քանյեին, որոշել են այս կերպով «աջակցել»: Նրանք լուսանկար են հրապարակել և գրել. «Աղոթում ենք Քանյեի համար, որպեսզի նա շուտով դուրս գա այդ ծանր վիճակից»: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը: