Ռեփեր Քանյե Ուեսթը, որը ցանկանում է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, հանդիպել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականի և փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, հայտնում է The New York Times- ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

 

Ըստ աղբյուրների, հանդիպումը կայացել է Կոլորադոյում, որտեղ Քուշները ժամանել է իր կնոջ՝ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ:

Ինքը՝ Քանյե Ուեսթը, իր թվիթերյան էջում գրել է, որ պատրաստ է հրապարակային հարցազրույց տալ և պատմել Քուշների հետ հանդիպման մասին: Ըստ ռեփերի՝ նրանք քննարկել են սևամորթների իրավունքների եւ հնարավորությունների մեծացման մասին գիրքը, որը կոչվում է «PowerNomics»: