ԱՄՆ ոստիկանությունը հետաքննում է Լոս Անջելեսի օդանավակայանում ռեփեր Քանյե Ուեսթի հարձակումը լուսանկարչի վրա, գրում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Քիմ Քարդաշյանի զուգընկերոջ մասնակացությամբ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին։ Ոստիկանությունը վստահեցնում է, որ ունի պատահածի բազմաթիվ վկայություններ։
TMZ.com կայքը հաղորդում է, որ տուժած լուսանկարիչը պնդում է ներկայացնել մեղադրանքները։ Ոստիկանության աղբյուրները նշում են, որ ռեփերին կարող են կասկածել գողության մեջ. Ուեսթը փորձել է խլել լուսանկարչի տեսախցիկը։