Երեկ երեկոյան Նյու Յորքում տեղի ունեցած Նորաձևության շաբաթվա շրջանակներում, բացի իր նոր հավաքածուի ցուցադրությունից, ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացրել է նաև իր նոր`«The Life of Pablo» ալբոմը: Երգերից մեկում նա անդրադարձել է Թեյլոր Սվիֆթի հետ ունեցած սեքսի թեմային:
«Ես զգում եմ, որ մենք կարող ենք սեքսով զբաղվել, չէ՞ որ ես եմ հայտնի դարձրել այդ լրբին»,- երգում էր Քանյեն:
Սակայն այս երգի մասին Քանյեն տեղեկացրել էր Թեյլորին, վերջինս էլ դեմ չէր, որ ռեփերն այդ տողն ընդգրկի երգի մեջ: Այս մասին գրում է tmz.com-ը: