Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը 57,3 միլիոն դոլար է ծախսել Կալիֆոնիայում՝ Մալիբուում գտնվող հսկայական տուն գնելու համար, գրում է անշարժ գույքի մասին Dirt պորտալը։
340 քառակուսի մետր մակերեսով տունը նախագծվել է ճապոնացի հայտնի ճարտարապետ Թադաո Անդոյի կողմից, այն սոցիալական ցանցերում օհգտատերերին չի տպավորել։ Երկրպագուները կարծում են, որ տունն արտաքինից «զոինվորական բունկեր» է հիշեցնում՝ տոննաներով բետոնով եւ պողպատով։
Պարբերականի տեղեկություններով՝ տունը շուկայում հայտնվել է նախորդ տարի 75 միլիոն դոլարով․ Ուեսթը բավական լավ զեղչ է ստացել։ Երաժիշտի նոր տունը երեք հարկանի է, ունի ննջասենյակներ, ընդհանուր տարածքներ, ներառյալ հյուրասենյակ եւ խոհանոց, վերեւում «լյուքս» տարածքն է՝ դեպի գետ բացվող տեսարանով։
Տունը նախկինում պատկանել է Էշլի Օլսենի նախկին ընկերոջը՝ Ռիչարդ Սաքսին։ Նախքան այդ սեփականությունը պատկանում էր դերասանուհի էդի Բոդիկերին եւ նրա ամուսնուն՝ կոմպոզիտոր Մայքլ Բոդիկերին։