Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը մեկ միլիոն դոլար է վճարել իր կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, ուրիշի ապրանքանիշի գովազդային արշավին մասնակցելուց հրաժարվելու համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Քարդաշյանի խոսքով՝ զանգվածային շուկայի մի ապրանքանիշ, որը անընդհատ գողանում է Ուեսթի Yeezy ապրանքանիշի դիզայնը, իրեն առաջարկել է իր Instagram-ի էջում տեղադրել իրենց հագուստով լուսանկար 1 միլիոն դոլարի դիմաց: Գովազդի համար Քիմին թույլատրվել է ընտրել ցանկացած հանդերձանք' իր ցանկությամբ, և նա գործնականում համաձայնել է։
Երբ Քարդաշյանը Ուեսթին պատմել է առաջարկի մասին, նա խնդրել է հրաժարվել իր ապրանքանիշի նկատմամբ հարգանքից ելնելով։ Կինը սատարել է իր ամուսնուն և ավելի ուշ հայտարարել, որ գոհ է որոշումից: «Դրանից հետո, Մայրերի օրը, նա ինձ տվեց մի ծրար, որում կար մեկ միլիոն դոլարի չափով կտրոն և ասաց.« Շնորհակալ եմ, որ այլ ապրանքանիշ չես գովազդել»,- ասել է հեռուստաաստղը: Նա նաև խոստովանել է, որ, որպես շնորհակալություն, գումարից բացի, ամուսինը նրան է տվել Yeezy ապրանքանիշի սեփականության իրավունք։