Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան Բևերլի Հիլսում գնել է հսկայական, շքեղ և հարմարավետ առանձնատուն: Վճարելու համար պահանջվող գումարը, նա 13 միլիոն դոլարով վաճառել է իր հին տունը:

Որպես ննջարան երգչուհին ընտրել է տան գլխավոր սենյակը: Ագիլերայի հարևանները ոչ պակաս հայտնի մարդիկ են' Փերիս Հիլթոն, Չարլի Շին և այլք: Նա շատ հաջող գործարք է կատարել' վճարելով 10 միլիոն դոլար, որն ի դեպ գնել է Օզզի և Շերոն Օսբորներից:

Հիշեցնենք, որ ամուսնուց բաժանվելուց հետո, Քրիստինան որոշել է ամեն ինչ սկսել մաքուր էջից և վաճառում է այն, ինչ նրան է հիշեցնում: