Միացյալ Նահանգների "CitiGroup" բանկը Հոնկոնգի կենտրոնում 699,8 միլիոն դոլարով գնել Է նոր գրասենյակային շենք՝ «Արևելյան աշտարակը» (East Tower), որը կդառնա նրա կենտրոնակայաններից մեկը: Այս մասին հայտարարել են Նյու Յորքում գտնվող ֆինանսական իստիտուտի պաշտոնական ներկայացուցիչները:

 

Նրանց խոսքով՝ այս գումարը խոշորագույնն է, որը Հոնկոնգում՝ Ասիայի և ամբողջ աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկում, երբևէ վճարել են գրասենյակային շենքի գնման համար: 21-հարկանի աշտարակում, որը նախկինում պատկանում էր "Wheeloock" ընկերությանը, որը մասնագիտանում է անշարժ գույքի վաճառքի բնագավառում, կաշխատի 5 հազար մարդ: Դրա բոլոր հարկաբաժինների ընդհանուր մակերեսը գերազանցում է 47 քառակուսի մետրը:

 

«Արեւելյան աշտարակը» գնելու որոշումն արտացոլում է մեր վստահությունն այն բանում, որ Հոնկոնգը կամրապնդի գլոբալ առաջատար ֆինանսական կենտրոնի և մեր հիմնական բիզնես-գործառնությունների համար կարևորագույն կապող օղակի դիրքերը»,- ասված Է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում "CitiGroup"-ի ստորաբաժանման տնօրեն Սթիվեն Բերդի հայտարարության մեջ:

 

Պլանավորվում է, որ շենքի լրակառուցումը կավարտվի 2015 թվականի վերջին: Այն աշխատակիցները, որոք տեղափոխվելու են այնտեղ, ներկայում աշխատում են Հոնկոնգում ապակենտրոնացված այլ գրասենյակներում:

 

Ըստ Bloomberg գործարար նորությունների գործակալության տեղեկությունների՝ վերջին տարիներին Հոնկոնգի կենտրոնում խոշոր գրասնյակային շենքեր են գնել նաեւ աշխարհի այլ առաջատար բանկեր: Դրանց թվում են "Credit Suisse"-ը, "Deutsche Bank AG"-ն և "Morgan Stanley"-ն: