Ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը քննադատել է կնոջ՝ ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի զգեստը, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sky News-ը:
Ըստ աղբյուրի՝ նա ասել է, որ Քիմի Met Gala զգեստը «չափազանց սեքսուալ է»:
Ուեսթը նշել է, որ իրեն դուր չի գալիս, երբ կինը «պարծենում է իր մարմնով»: Նա խոստովանել է, որ միանգամից չի գիտակցել, որ իր համար տհաճ է կնոջն ու իր երեխաների մորը կիսամերկ տեսնել:
Նշվում է, որ երգիչն այդ մասին բարձրաձայնել է դեռևս այս տարվա մայիսին, սակայն լուրը հայտնի է դարձել միայն կիրակի՝ հոկտեմբերի 13-ին: