Քանյե Ուեսթը վերջապես ամուսնության առաջարկություն արեց իր դստեր մորը՝ Քիմ Քարդաշյանին: Ռեփերը նախապատվությունը տվել է ավանդական տարբերակին: Նա ծնկի է իջել, մատանին պարզել ու խնդրել է Քիմի ձեռքն ու սիրտը:
Հանուն իր հարսնացուի Քանյեն նույնիսկ ոսկերիչ է դարձել: Մատանիի դիզայնի հեղինակը, որը պատրաստել են Lorraine Schwartz-ի մասնագետները, հենց Քանյեն է եղել:
Ամուսնության առաջարկությունը Քանյեն արել է հոկտեմբերի 21-ին, Սան Ֆրանցիսկոյի մարզադաշտերից մեկում:
«Ես երջանիկ եմ, քանի որ ամուսնանալու եմ իմ լավագույն ընկերոջ հետ»,-ասել է Քիմը:
«Նա իմ ողջ կյանքի սերն է: Նա ինձ դուստր է պարգևել, հիանալի ընտանիք ունի և դարձավ նաև իմ ընտանիքը»,- ասել է ռեփերը: