Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes ամերիկյան հրատարակության վարկածով: Նրա վաստակը կազմել է 150 մլն դոլար:
Նշվում է, որ Ուեսթին հաջողվել Է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մղել Adidas ընկերության հետ պարտավորագրի շնորհիվ, որի հետ գործակցությամբ թողարկել Է Yeezy մարզակոշիկները:
Ջեյ-Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր) երկրորդ դիրքն է զբաղեցրել՝ վաստակելով 81 մլն դոլար:
Երրորդ հորիզոնականում Դրեյքն Է՝ 75 մլն դոլարով: Թոփ 10-ում տեղ են գտել նաև հիփ-հոփ կատարողներ Դիդին (70 մլն դոլար), Թրևիս Սքոթը (58 միլիոն), Էմինեմը (50 միլիոն), DJ Khaled-ը (40 միլիոն), Քենդրիք Լամարը (38,5 միլիոն ), Միգոսը (36 միլիոն) և Դոնալդ Գլովերը, որը հայտնի է նաև Childish Gambino մականունով: Նա վաստակել է 35 մլն դոլար:
Առավել բարձր վարձատրվող առաջին 20 ռեփերները միագումար վաստակել են 860 մլն դոլար, ինչը 33 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: 2018 թվականի թոփը 76,5 մլն դոլարով գլխավորել էր Ջեյ-Զին: