Ռոբերտ Դաունի Կրտսերը, ամերիկյան Forbes հանդեսի վարկածով, երրորդ անգամ գլխավորել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը: 2014 թվականի հունիսից ի վեր նա շուրջ 80 միլիոն դոլար է վաստակել «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» (Avengers: Age of Ultron) ֆիլմի հաջող վարձույթի շնորհիվ:
Երկրորդ տեղում է չինացի դերասան Ջեկի Չանը, ում կարողությունն ավելացել է 50 միլիոն դոլարով: Եռյակը եզրափակում է Վին Դիզելը՝ 47 մլն դոլարով, որը նա ստացել է «Ֆորսաժ-7»-ի (Furious 7) նկարահանումներին մասնակցելու համար:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, վարկանիշի առաջին տասնյակում են հայտնվել նաև Բրեդլի Քուփերը (41,5 միլիոն դոլար), Ադամ Սենդլերը (41 միլիոն դոլար) և Թոմ Քրուզը (40 միլիոն դոլար):