«Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորում է 2017թ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը' ամերիկյան հեղինակովոր Forbes բարբերականի վարկածով:
32-ամյա պորտուգալացու եկամուտը պարբերականը գնահատել է 93 մլն դոլար, որից 58 մլն կազմում են աշխատավարձն ու բոնուսները:

 


Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների ցանկը Ռոնալդուն գլխավորում է 4-րդ անգամ անընդմեջ:
Երկրորդ տեղում «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին է ($ 80մլն, որոնցից $ 53 միլինը ակումբում ստացած աշխատավարձն ու բոնուսներն են):

 


Արգենտինացուն հաջորդում են Նեյմարը («Բարսելոնա», $ 37 մլն), Գարեթ Բեյլը («Ռեալ», $ 34 մլն), Զլատան Իբրահիմովիչը («Մանչեսթեր Յունայթեդ», $ 32 մլն), Ույեն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ», $ 23,6 մլն), Լուիս Սուարեսը («Բարսելոնա», $ 23,3 մլն), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի», $ 22,6 մլն), Խամես Ռոդրիգեսը («Ռեալ», $ 21,9 մլն), տասնյակը եզրաթակում է Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ», $ 21,2 մլն):