«Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը, հայտնում է Gazeta.ru-ն։ Ցանկը գլխավորել է գործարար, մոդել Քայլի Ջենները, որն աշխատել է 590 մլն դոլար։
Պարբերականի տվյալներով՝ Ջենները եկամտի մեծ մասը ստացել է իր կոսմետիկայի ապրանքանիշի 51 տոկոսի վաճառքի միջոցով։
Ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկայի երգիչ Քանյե Ուեսթը, որը 170 մլն դոլար է աշխատել։ Եկամուտը հիմնականում ստացվել է Yeezy-ի եւ Adidas-ի պայմանագրի շնորհիվ։
Երրորդ հորիզոնականում Ռոջեր Ֆեդերերն է, որն առաջին թենիստիստն է, որը ցանկում առաջ է անցել մյուս բոլոր մարզիկներից։ Նրան հաջորդում է Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ ամենաբարձր վարձատրվող աստղերի հնգյակը եզրափակում է Լիոնել Մեսին։