Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, համանուն բրենդի հիմնադիր Քայլի Ջեններն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատրկերված է հղի ժամանակ։
Կադրում 21-ամյա հայտնի աղջիկը կերպարանք է ընդունել ներքնազգեստով, տեսախցիկին շրջված է կողքով։ «Ես հղի ժամանակ արված շատ լուսանկարներ ունեմ, սակայն սա միշտ եղել է ամենասիրելիներից մեկը։ Փոքրիկ Սթորմիին կրծքիս տակ կրելն իմ կյանքում հատուկ փորձ էր։ Հղիության շնորհիվ ես դարձա ավելի ուժեղ եւ անկախ։ Կանայք իրականում զարմանալի էակներ են», - հրապարակմանը կից խոստովանել է Ջենները։ Այն հինգ ժամվա ընթացքում հավաքել է միլիոնավոր լայքեր։
Երկրպագուներին հիացրել է գործարար աղջկա գրառումը։ «Արժեր փորիկով շատ կադրեր հրապարակել», «Դու ամենաուժեղ կինն ես, ես պաշտում եմ քեզ», «Երիտասարդ եւ գեղեցիկ։ Շնորհակալություն քեզ ոգեշնչման համար», - գրել են նրանք։
Աղբյուրը՝ Lenta.ru