Bloomberg-ը հրապարակել է 2019 թ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը, ըստ որի՝ նրանցից ամենաերիտասարդը ճանաչվել է մոդել, բիզնեսլեդի, «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները: Նա ընդամենը 22 տարեկան է:
Հեռուստաաստղի հիմնած Kylie Cosmetics ընկերությունը 2019 թ-ին համագործակցության բացառիկ պայմանագիր է կնքել Ulta Beauty Inc-ի հետ: Բացի այդ՝ Քայլին իր բաժնեմասի 51%-ը վաճառել է 600 միլիոն դոլարով:
Սա, սակայն, Ջենների առաջին ձեռքբերումը չէ: Ավելի վաղ այս տարվա ընթացքում նրան ճանաչել են՝ որպես պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատեր, որն ինքնուրույն է ձեռք բերել իր եկամուտը: Forbes պարբերականը մոդելի ունեցվածքը գնահատել է 1 միլիարդ դոլար՝ շեշտելով, որ նրան հաջողվել է գերազանցել անգամ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
2019 թ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում է հայտնվել նաեւ Copart Inc-ի հիմնադիր Ուլիսիս Ջոնսոնը, որին հաջողվել է կուտակել 1,9 միլիարդ դոլարի ունեցվածք՝ ստեղծելով ուտիլիզացիայի ենթական հին ավտոմեքենաների պահեստակետերի ցանց:
«Նույնիսկ ավտովթարներն են դարձել եկամտաբեր»,-նկատում է Bloomberg-ը:
Համաձայն ռեյթինգային ցուցակի՝ 2019-ին միլիարդատերերի ունեցվածքն աճել է 1,2 տրիլիոն դոլարով, ինչը 25%-ով բարձր է 2018-ի տվյալներից: