Քայլի Ջենները թափանցիկ զգեստով ներկա է գտնվել Լոս Անջելեսում կայացած Baby2Baby 2022 գալա համերգին։ Միջոցառումից լուսանկարներ են հայտնվել Daily Mail-ում։

Baby2Baby Gala-ն անցկացվել է շաբաթ երեկոյան Լոս Անջելեսում՝ օգնելու հագուստ և խաղալիքներ տրամադրել անապահով ընտանիքների երեխաներին: 25-ամյա գործարար և ռեալիթի աստղ Քայլի Ջենները կարմիր գորգի վրա հայտնվել է Loewe-ի էլեգանտ սև թափանցիկ կիսաշրջազգեստով՝ ազդրից կտրվածքով։

 

Քայլիի հետ միջոցառմանը ներկա է եղել նրա ավագ քույրը՝ Քիմ Քարդաշյանը, ով կիպ վարդագույն զգեստ էր հագել Balenciaga-ից։ Քիմը ստացել է Giving Tree Award մրցանակը՝ ամբողջ աշխարհում կարիքավոր երեխաներին օգնելու համար: Համերգին մասնակցել են նաև Էմմա Ռոբերթսը, Էլզա Հոսկը, Օլիվիա Ուայլդը, Ջեսիկա Ալբան և Միրանդա Քերը: