Քայլի Ջենները վերջապես խոստովանել է, որ կատարել է կրծքի մեծացման վիրահատություն, մինչդեռ տարիներ շարունակ հերքում էր երբեւէ պլաստիկ վիրահատություն կատարելու փաստը:
25-ամյա Ջենները The Kardashians-ի եթերում հայտնել է, որ ինքը կուրծք մեծացրել է դստեր՝ Սթորմի Ուեբսթերով հղիանալուց քիչ առաջ, որը ծնվել է 2018 թվականի փետրվարի 1-ին։ «Ես կրծքի վիրահատությունս կատարել եմ Սթորմիից առաջ… չէի մտածում, որ երեխա կունենամ, երբ 20 տարեկան էի»,-ասել է Kylie Cosmetics-ի հիմնադիրը: «Այս մասին մտածողներին խորհուրդ կտամ սպասել մինչեւ երեխաների ծնունդը»,- եզրափակել է երկու երեխաների մայրը, ով նաեւ որդի է ունեցել 2022 թվականի փետրվարին։
Նախկինում նա համառորեն հերքում էր, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Նա պնդում էր, թե կրում է Victoria's Secret-ի Bombshell կրծկալ, որը երկու անգամ մեծացնում է կուրծքը: «Բոլորը կարծում են, որ ես վերջերս մեծացրել եմ կուրծքս, բայց ես դա չեմ արել»,-ասել էր նա 2015 թվականին: «Ես պարզապես կրում եմ Victoria's Secret-ի ռումբը: Դա կյանքը փոխվում է»:
Ջենները այժմ խոստովանել է, որ դստեր ծնվելուց հետո զղջացել է իր որոշման համար։ «Ես վշտից կմեռնեի, եթե նա ցանկանար ինչ-որ բան անել իր մարմնի հետ 19 տարեկանում: Նա ամենագեղեցիկն է աշխարհում։ Ես ուզում եմ լինել լավագույն մայրիկը եւ լավագույն օրինակը նրա համար»։