Ամերիկացի հեռուստաաստղ Քայլի Ջեններն անկեղծորեն պատմել է հետեւորդներին, որ բախվել է հետծննդաբերական դեպրեսիայի։ Նա նշել է, որ իրեն շատ ավելի վատ է զգում, քան առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո։
«Շատ ծանր է բոլոր մակարդակներում՝ մենթալ, ֆիզիկական եւ հոգեբանական։ Չեմ ցանկանում, որ այս փորձն աննկատ մնա։ Ուրախ եմ, որ համացանցում շատ մայրեր են պատմում հետծննդաբերական դեպրեսիայի իրենց փորձի մասին։ Այդպես բոլորիս համար ավելի հեշտ է դառնում։ Ես ուզում եմ յուրաքանչյուրին ասել՝ լիովին նորմալ է քեզ լավ չզգալ։ Մենք պետք է դադարենք ճնշել ինքներս մեզ, պահանջել նորմալ կյանքին վերադառնալ որքան հնարավոր է շուտ»,- հայտարարել է Ջենները։
2022թ․-ի փետրվարի 2-ին Թրեւիս Սքոթը եւ Քայլի Ջենները երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Նրանք նաեւ երեքամյա դուստր ունեն՝ Սթորմին։