Նաոմի Քեմփբելը ոճային տեսք է ունեցել Harrods-ի 175-ամյակի միջոցառմանը:
53-ամյա սուպերմոդելը բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել իրադարձության թեմային համապատասխանող կապույտ բաճկոնով: Նա այն համադրել է վանդակավոր վերնաշապիկի, սեւ տաբատի եւ երկարաճիտ բարձրակրունկների հետ:
Քայլի Ջենները Instagram-ի Stories-ի համար այլ տեսք է ընտրել։
Երկու երեխաների մայրիկը, որը հինգշաբթի տոնել էր դստեր՝ Սթորմիի ծննդյան տարեդարձը, շքեղ տեսք է ունեցել մուշտակով եւ կարմիր կոշիկներով։ Արտասովոր կերպարը զուգորդվում էր հետ սանրած մազերով եւ նվազագույն դիմահարդարմանամբ:
Ջենիֆեր Լոպեսը, Նյու Յորքում գտնվելու ժամանակ, ցուցադրել է իր անզուգական «փողոցային ոճը»:
54-ամյա հիթմեյքերը կրել է շքեղ կրեմագույն մուշտակ, պրինտավոր շապիկ եւ մոխրագույն սպորտային տաբատ։ Նա հանդերձանքը լրացրել է սպիտակ սպորտային կոշիկներով եւ գլխարկով։
Մինչդեռ Քիմ Քարդաշյանը փորձել է սեքսուալ «կովբոյ»-ի կերպարը։
Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել՝ «Իմ առաջին ռոդեոն չէ» մակագրությամբ։ Նա կրում էր տոպ, սեւ սպորտային տաբատ եւ կովբոյական գլխարկ: