Քայլի Ջենները տարվա բրենդ-նորարարն է։ Ռեալիթի շոուի 26-ամյա աստղն արժանացել է WSJ Innovator Awards-ի։

Ջեներին մրցանակը հանձնել է դիզայներ Հայդեր Աքերմանը, ով աշխատել է Kylie Cosmetics-ի հետ՝ 2023 թվականի Met Gala-ին Ջենների կերպարի շուրջ: Աքերմանը կատակով անդրադարձել է Ջենների «շատ գրավիչ սիրեկանին»՝ նկատի ունենալով Թիմոտի Շալամեին։

кай.jpeg (33 KB)

«Դյունա»-ի աստղը ընթրիքի է եղել Ջենների եւ Աքերմանի հետ։ Իր կարճ ելույթում Ջենները շնորհակալություն է հայտնել WSJ-ին՝ իրեն արժանացրած պատվի համար։ 

Ջենները տարվա բրենդ-նորարար է ճանաչվել իր նոր հագուստի բրենդի՝ Khy-ի՝ ամսագրի նոյեմբերյան համարում հայտնվելուց հետո:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от People Magazine (@people)

 

Նա նշել է, որ հավաքածուն ոգեշնչված է իր անձնական զգեստապահարանով եւ տարբեր տրամադրություններով, որոնց միջով նա անցնում է: