Լողավազանում Քայլի Ջենների լուսանկարը սոցիալական ցանցերում քննադատության ալիք է բարձրացրել։ Իրապատում-շոուի ամերիկացի աստղին եւ աշխարհի ամենաերիտասար միլիարդատիրոջը մեղադրել են լուսանկարը ռետուշի ենթարկելու մեջ։

Նախօրեին Քարդաշյան ընտանիքի ամենակրտսեր անդամը Instagram-ում մինի բիկինիով լուսանկար է հրապարակել, որն արվել է Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլմբի-Հիլզ շրջանոմ Ջենների նոր տանը։ Նախկինում այնտեղ ապրել է փոփի արքա Մայքլ Ջեքսոնը, իսկ աստղը շքեղ առանձնատունը գնել է 35 մլն դոլարով։

Լողավազանում արված լուսանկարները հրապարակելով՝ Քայլին չի նկատել, թե ինչպես է թողել շտկման հետքերը։ Փոխարենը դրան ուշադրություն են դարձել երկրպագուները։ Մոդելի հրապարակման մեկնաբանություններում օգտատերեըը մատնացույց են արել լողավազանի անբնական կողագիծը։ Նրանք գործարարն կնոջը հայտնել են, որ թաքցնելով մարմնի մանրամասները՝ նա վատ օրինակ է ծառայում։ Եթե միլիարդատերը հակված է ֆոտոշոփ կիրառել, մյուս աղջիկների մոտ կարող են բարդույթներ առաջանալ։

 

Աղբյուրը՝ 5-tv.ru