Forbes-ի ամենամյա վարկանիշի համաձայն՝ Քանյե Ուեսթը ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգիչը:

Ցուցակում նրան ընկերակցել են մոդելներ, երգիչներ, մարզիկներ եւ դերասաններ։ Իսկ ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Քանյե կնոջ քույրը՝ Kylie Cosmetics ընկերության հիմնադիր Քայլի Ջեները։ Նա վաստակել է 590 մլն դոլար՝ վաճառելով իր ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը։

Երկրորդ հորիզոնականում ռեփեր Քանյե Ուեսթն է՝ 170 մլն դոլար եկամուտով։ Ուեսթի ֆինանսական հաջողությունը կապված է Yeezy սպորտային կոշիկների վաճառքի հետ։

Առաջատարների եռյակը եզրափակում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 106,3 միլիոն դոլար կարողությամբ: Իր կապիտալը նա վաստակել է շահավետ գովազդային պայմանագրերի շնորհիվ։