Ամերիկյան "Forbes" հանդեսը կազմել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողների ավանդական վարկանիշը: 

 

"Forbes"-ի վարկանիշ իր մուտքը միանգամից վեցերորդ տեղով Է նշանավորել 26-ամյա ամերիկուհի Վերոնիկա Ռոտը, որի «Դիվերգենտը» գիրքն Էկրանավորվել Է այս տարի: ԱՄՆ-ում Ռոտի վեպերը վերջին տարվա ընթացքում վաճառվել են ավելի քան 7 միլիոն օրինակ տպաքանակով: Գրողի միագումար եկամուտը, "Forbes"-ի հաշվարկների համաձայն, կազմել Է 17 միլիոն դոլար: «Դիվերգենտը» Ռոտի վեպ-հակաուտոպիաներից առաջինն Է: Գրողը դարձել Է "Forbes"-ի այդ վարկանիշի ամենաերիտասարդ մասնակիցը:  

 

Վարկանիշում առաջին տեղը կրկին զբաղեցրել Է թրիլերների ու դետեկտիվների հեղինակ ամերիկացի Ջեյմս Պատերսոնը, որը վերջին 12 ամսվա ընթացքում վաստակել Է 90 մլն դոլար: 

 

Վարկանիշի երկրորդ տեղում ամերիկացի Դեն Բրաունն է, որն անցած տարում վաստացել է 28 մլն դոլար:

 

Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է ամերիկացի գրող, դետեկտիվ ու սիրային վեպերի հեղինակ Նորա Ռոբերտսը: Նրա եկամուտը կազմել է 23 մլն դոլար: Չորրորդ տեղում սիրային վեպերի ևս մեկ հեղինակ՝ ամերիկուհի Դանիելա Սթիլն է (22 մլն դոլար): Առաջատարների հնգյակը եզրափակում է ամերիկուհի Ջանեթ Իվանովիչը (20 մլն դոլար):