Հեղինակավոր Forbes հանդեսն ամերիկացի մոդել Շոն Օ’Փրային ճանաչել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող տղամարդ մոդելը, ով անցած տարվա սեպտեմբերից մինչ այս տարվա սեպտեմբեր վաստակել է 1.5 մլն դոլար։
No. 1: Sean O'Pry, $1.5M
No. 1: Sean O'Pry, $1.5M
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 24-ամյա մոդելը մասնակցել է H&M, Zara, Kenzo և Cartier ընկերությունների գովազդային արշավներին, ինչպես նաև լուսանկարվել Harper’s Bazaar ամսագրի համար։
Օ’Փրային հաջորդում է 33-ամյա բրիտանացի մոդել Դևիդ Գանդին, ով նույն ժամանակահատվածում վաստակել է 1.4 մլն դոլար։
Ամենաբարձր վարձատրվող տղամարդ մոդելների լավագույն եռյակը եզրափակում է կանադացի Սայմոն Նեսմանը՝ 1.1 մլն դոլար ցուցանիշով։
Ամենաբարձր վարձատրվող տղամարդ մոդելների ամողջական ցանկը դիտեք այստեղ.
Ինչ վերաբերվում է ամենաբարձր վարձատրվող կին մոդելին, ապա դա կրկին բրազիլուհի Ժիզել Բունդխենն է, ով 2012թ. սեպտեմբերից մինչ ընթացիկ տարվա սեպտեմբեր վաստակել է 42 մլն դոլար։
2-րդ տեղում է չքնաղ ավստրալուհի Միրանդա Քերը՝ 7 մլն դոլար ցուցանիշով։
Կանանց լավագույն եռյակը եզրափակում է կրկին բրազիլուհի, 2 երեխաների մայր, Victoria's Secret-ի «հրեշտակ» Ադրիանա Լիման, ով անցած տարվա սեպտեմբերից մինչ այս տարվա սեպտեմբեր վաստակել է 6 մլն դոլար։
Ամենաբարձր վարձատրվող կին մոդելների ամբողջական ցանկը դիտեք այստեղ.
Forbes-ի վերլուծաբանները հանգել են այն եզրակացության, որ մոդելային բիզնեսը, թերևս, միակ ոլորտն է, որտեղ կանայք իրենց եկամուտների չափով զգալի առաջ են տղամարդկանցից։