France Football-ը հրապարակել է մրցաշրջանի աենաբարձր վարձատրվող մարզիչների ցանկը:
Հաշվի են առնվել աշխատավարձերը, բոնուսները և այլ եկամուտներ:
Առաջին տեղում «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է, ում եկամուտը կազմել է 41 մլն եվրո:
Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն է (31 մլն եվրո): Ցանկի երրորդ տեղում «Մոնակո»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիերի Անրին է (25,5 մլն եվրո): Հատկանշական է, որ Մոուրինյուն ու Անրին ներկայում թիմ չեն մարզում:
Հնգյակում են նաև «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան (24 մլն) և «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն (23,5 մլն):