168.am- Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է մինչև 30 տարեկան այն աստղերի ցանկը, ովքեր ամենաբարձրն են վարձատրվում: Ցանկում մեծամասնություն են կազմում աղջիկները: Բացի դրանից՝ ցանկում ընդգրկվածների մեծ մասը գործունեություն է ծավալում երաժշտության բնագավառում. ցանկում ընդգրկված է միայն երեք դերասան՝ Ջենիֆեր Լոուրենս (26 մլն դոլար), Քրիսթեն Ստյուարդ (22 մլն դոլար), Թեյլոր Լոտներ (22 մլն դոլար): Ցանկը գլխավորում է երգչուհի Լեդի Գագան, ով 2012 հունիսից մինչև 2013-ի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակել է շուրջ 80 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականում երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերն է, ով մեկ տարվա ընթացքում 58 մլն դոլար է վաստակել: Ցանկում երրորդը քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆտն է: «Forbes»-ը վերջինիս եկամուտը գնահատել է 55 մլն դոլար: Դիջեյ և պրոդյուսեր Քելվին Հարիսը ցանկում չորրորդն է. նա այս տարի առավել հայտնի դարձավ Ռիհաննայի «We Found Love» երգը հեղինակելուց հետո: 25-ամյա երգչուհի Ռիհաննան, ով զբաղեցնում է «Forbes»-ի ցանկի հինգերորդ հորիզոնականը, մեկ տարվա ընթացքում 43 մլն դոլար է աշխատել: Ցանկում տեղ են գտել նաև երգչուհիներ Քեթի Փերին (39 մլն դոլար), Ադելը (25 մլն դոլար), դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը (26 մլն դոլար), Քրիսթեն Ստյուարդը (22 մլն դոլար), դերասան Թեյլոր Լոտները (22 մլն դոլար):

02rexfeatures_2303998b10rexfeatures_1967854ah09rexfeatures_1972707at07rexfeatures_2599211a06rexfeatures_2136645i05rexfeatures_2696864f04rexfeatures_2343892q03rexfeatures_2048816o