168.am

Opel ADAM-, կամ ինչպես նրան անվանում են ավտոսիրողները, «Փոքրիկը»՝ առաջին անգամ ներկայացել է հանրությանը նախորդ տարվա աշնանը՝ Փարիզի ավտոսալոնի ժամանակ։ Իսկ այս ամիս A դասի երկար սպասված Opel Adam-ը կներկայացվի Ուկրաինայում։ Այս մոդելի անվանումը՝ ADAM, պատահական չէ ընտրված։ Կոմպակտ չափսերի նոր հեչբեկը անվանակոչվել է ի պատիվ բրենդի հիմնադիր Ադամ Օփելի։ Նոր մեքենան առաջարկվում է երեք տարբերակներով՝ Jam (երիտասարդական), Slam (սպորտային) և Glam (ոճային)։ Բենզինային շարժիչները նույնպես առաջարկվում են երեք տարբերակով։ Առաջինը 1.2 լիտր աշխատանքով ծավալով շարժիչն է՝ 70 ձիաուժ հզորությամբ։ Առաջարկվում են նաև 1.4 լիտարանոց և նույն ծավալով հզորացված ևս մեկ շարժիչ՝ համապատասխանաբար, 87 ձիաուժ և 100 ձիաուժ հզորություններով։ Իսկ մրցարշավային տարբերակի՝ ADAM R2-ի կապոտի տակ կտեղադրվի 1.6 լիտր աշխատանքային ծավալով 16 մխոցային շարժիչ՝ 185 ձիաուժ հզորությամբ։ Նոր մեքենայի արտադրությունը կազմակերպվում է Գերմանիայում։ Գինը սկսվում է 11 500 եվրոյից։ Իսկ IntelliLink համակարգի տեղադրման համար հարկ կլինի ավելացնել ևս 300 եվրո։