168.am - «Twisted Sifter» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաոճային շան նկարները: Բոդի անունով շունն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում իր տերերի՝ 26-ամյա գրաֆիկական դիզայներ Դեյվիդ Ֆանգի և նրա ընկերուհու՝ դիզայներ Յենա Կիմի հետ: Մի օր, երբ երիտասարդներն անելիք չեն ունեցել և ձանձրացել են, որոշել են 3-ամյա շանը հագցնել Դեյվիդի շորերը: Արդյունքն այնքան է գոհացրել շան տերերին, որ նրանք շան լուսանկարները բեռնել են համացանց: Օգտատերերն այնքան են հավանել շան լուսանկարները, որ նրան անվանել են աշխարհի ամենաոճայինը:

dog dresseddog dressed99dog dressed66dog dressed335dog dressed23dog dressed032dog dressed01