Ի՞նչ օդանավերից են օգտվում Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ, հաղորդում է 168.am-ը` հղում տալով Luxlux.net –ին:

Միլիարդատար Ռոման Աբրամովիչը նախընտրում է «Boeing»-ի օդանավերը. իր անգարում նա ունի «Boeing Business Jet» եւ « Boeing BBJ767»: Առաջին մոդելի արժեքը 310 մլն է, երկրորդինը' մոտ 180 մլն դոլար: «Business Jet»-ը նախատեսված է 62, «Boeing BBJ767» –ը' 70 ուղեւորի համար:

aero1

Միխայիլ Պրոխորովը նախընտրում է ֆրանսիական «Dassault Aviation»-ի արտադրանքը եւ թռչում է «Dassault Falcon 2000»-ով: Բիզնես ջեթի արժեքը 25 մլն է, այն նախատեսված է 19 մարդու համար:

aero2

 

Միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը, ով Forbes-ի ցուցակում առաջինն է ռուսաստանցի մեծահարուստներին թվում, նախընտրում է «Airbus ACJ340»: Օդանավի միջին արժեքը 300 մլն դոլար է, այն համարվում է ամենամեծ բիզնես ջեթը:

 

aero3

 

Միլիարդատեր Օլեգ Դերիպասկան օգտվում է «Gulfstream Aerospace Corporation»-ի օդանավից: Այն նախատեսված է 19 մարդու համար, արժեքը մոտ 35 մլն է: