168.am-ը հղում տալով Delfi.ua կայքին հրապարակել է աշխարհի 10 ամենահյուրընկալ երկրների ցանկը:

Իսլանդիա: Այս երկիրն իդեալական է այն մարդկանց համար, ովքեր սիրում են խնայողություններ անել: Իսլանդացիները բարի են և կարծում են, որ պետք է օգնել մարդկանց: Օրինակ՝ եթե իսլանդացին ճանապարհին բղավող մարդ տեսնի, ապա անպայման կարգելակի և նրան տեղ կհասցնի:

Նոր Զելանդիա: Այս երկրում իրենց հանգիստն անցկացրած զբոսաշրջիկները պատմում են, որ տեղացիներն իրենց ընթրիքի են հրավիրել, գիշերելու հնարավորություն տվել, նույնիսկ մեքենա են տրամադրել՝ երկրի տեսարժան վայրերը տեսնելու համար:

Մարոկկո: Ըստ կայքի՝ այստեղ ապրող մարդիկ նույնպես հոգատար են. զբոսաշրջիկներին կարող է դուր չգալ միայն այն հանգամանքը, որ նրանք շատ հարցեր են տալիս անձնական կյանքի, իրերի գների, աշխատանքի մասին: Սակայն դա այնտեղ քաղաքավարության նշան է համարվում:

Մակեդոնիա: Այս երկիրը զբոսաշրջիկների շրջանում այնքան էլ հայտնի չէ, սակայն երկրի բնակիչները սովորություն չունեն զբոսաշրջիկներից գումար շորթելու: Բացի այդ՝ այս երկորւմ ծառայությունների և ապրանքների գները բավական մատչելի են:

Ավստրիա: Ավստրիացիները մշտապես պատրաստ են օգնության ձեռք մեկնել մարդկանց, սակայն, ըստ կայքի՝ պետք չէ նրանցից ջերմ զգացմունքների արտահայտության սպասել:

Սենեգալ: Այն առավել հայտնի է ֆրանսիացի զբոսաշրջիկների շրջանում: Բնակիչներն այստեղ բավական ընկերասեր են և պատրաստ են օգնել, սակայն չպետք է մոռանալ նաև այն մասին, որ երկրում գողությունը բավական բարձր մակարդակի վրա է:

Պորտուգալիա: Այս երկրի բնակիչները նույնպես հայտնի են իրենց հյուրընկալությամբ:

Բոսնիայում և Հերցեգովինայում ապրող բնակչները մշտապես լավ են ընդունում զբոսաշրջիկներին:

Իռլանդիա: Այս երկրի բնակիչները հայտնի են նրանով, որ շատ էմոցիոնալ են: Նրանք բաց են շփման համար:

Բուրկինաֆասո: Չնայած այն հանգամանքին, որ այս երկիրը աշխարհի ամենաաղքատների շարքում է, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները հաճախ ասում են, որ մարդիկ այստեղ շատ կենսուրախ են: Իսկ երկրի անունը թարգմանաբար նշանակում է «արդար մարդկան հայրենիք»:

SenegalHercegoviniaMakedoniaiceland